Այս տարվա առաջին 10 ամսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է։

«Այս տարվա առաջին տասն ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս, սա լավ դրական ցուցանիշ է: Այնուամենայնիվ, հարցեր միշտ կան, և ես ուրախ եմ, որ հնարավորություն կա դրանք քննարկելու»,- ասել է ՌԴ նախագահը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.