Թուրքմենստանում դեկտեմբերի 13-14-ը Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողով կանցկացվի

Դեկտեմբերի 13-14-ը Թուրքմենբաշի քաղաքի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում տեղի կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջեւ գագաթաժողովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Գագաթաժողովի անցկացման մասին որոշումը ստորագրել է Թուրքմենստանի նախագահը։

Նոյեմբերին Էրդողանը հայտնել է, որ դեկտեմբերին մտադիր է իր երկրի տարածքում գազային կենտրոնի (հաբի) ստեղծման հարցերը քննարկել Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների հետ։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.