Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 10 ամսվա ընթացքում գերազանցել է ռեկորդային 4 մլրդ դոլարը

Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի 10 ամիսների ընթացքում գերազանցել է ռեկորդային 4 միլիարդ դոլարը, Известия-ին ասել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Իվինը։

Նրա խոսքով` արտահանումն աճել է 27%-ով, իսկ ներմուծումը՝ 10%-ով։ Իվինը նշել է, որ ապրանքաշրջանառության աճի հիմնական պատճառը Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներն են։

«Անկասկած, ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հոկտեմբերի 27-ից, նպաստում է առևտրային գործառնությունների ծավալի աճին»,- հավելել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.