Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զգուշացրել է ԱՄՆ-ԵՄ նոր «առևտրային պատերազմի» վտանգի մասին

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զգուշացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև նոր առևտրային պատերազմի սպառնալիքի մասին՝ կապված գնաճի նվազեցման ամերիկյան օրենքի հետ։

Այդ մասին նա հայտարարել է՝ կիրակի ելույթ ունենալով Բրյուգեի Եվրոպայի քոլեջում: Նրա ելույթը հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ նման պատերազմը չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի շահերից, բայց Բրյուսելը պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել եվրոպական տնտեսությունը պաշտպանելու համար։

«ԵՄ-ն այս օրենքին կպատասխանի  համարժեք և մանրակրկիտ հավասարակշռված ձևով: Նոր առևտրային պատերազմ սկսելը չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի շահերից: Այս օրենքը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, շուկաների փակման և մատակարարման կարևորագույն շղթաների խաթարմանը, որոնք արդեն փորձության են ենթրակվել COVID-19 համավարակի պատճառով», - ասել է Ֆոն դեր Լեյենը:

Ֆոն դեր Լեյենը կոչ է արել Միացյալ Նահանգներին «հաշվի առնել Եվրոպայի մտահոգությունները» և «ապահովել գործողությունների ավելի սերտ համակարգում, ինչպես նաև փոխգործակցություն՝ արևմտյան տնտեսություններին կարևոր ռեսուրսներով ապահովելու համար:

ԱՄՆ-ում 2022 թվականի ամռանն ընդունված Գնաճի նվազեցման ակտը (IRA) առատաձեռն սուբսիդիաներ է տրամադրում էլեկտրական մեքենաների, մարտկոցների և էներգետիկ սարքավորումների արտադրողներին՝ պայմանով, որ դրանք արտադրված լինեն Միացյալ Նահանգներում: Եվրոպացի առաջնորդների կարծիքով՝ օրենքը կարող է հանգեցնել նոր անդրատլանտյան առևտրային պատերազմի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.