Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ՊՆ խոսնակ

Դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

 

«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը:

 

Պաշտպանության նախարարությունւ հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.