Դալիթան, Արամ mp3-ն եւ Համլետ Առաքելյանը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարներն են

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման պաշտոնական արարողությունը: Այդ օրը մրցույթի բոլոր 16 երկրների մասնակիցները կքայլեն կարմիր գորգով եւ միասին կվառեն Երեւանի գլխավոր տոնածառի լույսերը:

«Մանկական Եվրատեսել»-ի պաշտոնական կայքը մանրամասներ է ներկայացրել տվյալ օրվա միջոցառման մասին:

 

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարներն են 2011 թ-ին մրցույթում Հայաստանը ներկայացրած Դալիթան, հեռուստառադիոհաղորդավար Համլետ Առաքելյանը եւ «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանի պատվիրակ Արամ mp3-ն:

318309708_1180953885865105_552530125187906996_n.jpg (110 KB)

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ի առթիվ Երեւան են ժամանելու մրցույթի տարբեր տարիների հաղթողները, որոնք ելույթ են ունենալու դեկտեմբերի 5-ին, իսկ մրցույթի 16 մասնակիցները կարմիր գորգով քայլելուց հետո հրավիրվելու են Հայաստանի ազգային պատկերասրահ, որտեղ վիճակահանությամբ որոշվելու է նրանց ելույթների հերթականությունը:

Հիշեցնենք, որ միջանկյալ ակտերում ելույթ են ունենալու նաև «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթած Մալենան: 

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.