Բժիշկը թթու բանջարեղենի օգտագործման հակացուցումներ է անվանել

Բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Իրինա Յուզուպն անվանել է մարինացված բանջարեղենի օգտագործման հակացուցումները, դրանք են՝ ստամոքսի թթվայնության բարձրացումը, միզասեռական համակարգի հիվանդությունները և հոդերի հետ կապված խնդիրները։ Այս մասին փոխանցում է shantnews-ը։

Ֆերմենտացված մթերքները խթանում են ստամոքսահյութի ակտիվ արտազատումը, որն օգտակար է ցածր թթվայնություն ունեցող մարդկանց համար։ Հակառակ դեպքում, մարինացված սնունդը կարող է սրել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը:

Բացի այդ, նման սննդի մեջ աղի բարձր պարունակությունը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակման և այտուցների առաջացման:

 

«Կարող եմ ասել, որ մարինացված և ֆերմենտացված բանջարեղենն այժմ ավելի շատ անհրաժեշտություն է մարդու օրգանիզմի համար։ Արտադրանքի նման մշակման գործընթացում ավելանում է լակտոբակտերիաները, որոնք բարելավում են մարսողությունը և ամրապնդում իմունիտետը»,- հավելեց Յուզուպը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.