Նիդերլանդների դեմ հանդիպումից առաջ Բայդենը դիմել է ԱՄՆ հավաքականին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սոցցանցերի էջում տեսանյութ է հրապարակվել։ ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Թայլեր Ադամսը հարվածում է գնդակին, և այն կարծես թռչում է անմիջապես Բայդենի նստավայր, որտեղ նախագահը բռնում է այն։

 

«Սա կոչվում է ֆուտբոլ: Առա՜ջ, ԱՄՆ-ի թիմ: Տղերք, արեք դա»: – ասել է Բադենը տեսանյութում՝ աջակցելով իր երկրի ֆուտբոլի հավաքականին։

 

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում ԱՄՆ-ի հավաքականը կխաղա Նիդերլանդների հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

 

Այս հանդիպման հաղթողը հաջորդ փուլում կխաղա Արգենտինայի կամ Ավստրալիայի հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.