Ներեցեք, Ջո, ֆուտբոլը հաղթեց․ Նիդերլանդների վարչապետը պատասխանել է Բայդենին

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Նիդերլանդների հավաքականը 3:1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին։

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խաղից առաջ աջակցել էր իր երկրի ազգային հավաքականին։ Խոսելով ֆուտբոլի մասին՝ Բայդենն օգտագործել է «սոքքեր» բառը, որն ավելի բնորոշ է ամերիկացիներին։ «Սա կոչվում է ֆուտբոլ: Առա՜ջ, ԱՄՆ-ի թիմ: Տղերք, արեք դա»: – ասել էր Բադենը։

 

Խաղի ավարտից հետո սոցիալական ցանցերում հրապարակում է արել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։

 

«Ներեցեք, Ջո, ֆուտբոլը հաղթեց»,- գրել է Ռյուտեն։

   
 

Աղբյուր  ArmSport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.