Մակրոնը հաստատել է, որ հույս ունի շուտով կրկին խոսել Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ ակնկալում է մոտ ապագայում հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկելու Զապորոժյեի ատոմակայանի (ZNPP) շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա իր ծրագրերի մասին հայտարարել է շաբաթ օրը TF1-ին տված հարցազրույցում։

 

«Ես պլանավորում եմ կրկին խոսել նախագահ Պուտինի հետ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի հետ զրույցից հետո, մասնավորապես՝ քաղաքացիական միջուկային էներգիայի թեմայով»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

 

«Մենք պետք է շարունակենք օգնել Ուկրաինային, ձգտենք խուսափել էսկալացիայից, պաշտպանել Զապորոժյեի ատոմակայանը և երկխոսություն նախապատրաստել այն օրվա համար, երբ բոլորը կլինեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։

 

Ավելի վաղ Մակրոնը ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ասուլիսում ասել էր, որ մտադիր է տեսանելի ապագայում նոր հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.