«Հայաստան» դաշինքի պատգամավորներս այցելել էինք Գեղարքունիքի մարզ․ Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հյատնում է, որ այսօր դաշինքի պատգամավորներ ՝ Սերյան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Գառնիկ Դանիելյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ այցելել են Գեղարքունիքի մարզ:
«Եղանք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանամերձ դարձած գյուղերում, այցելեցինք ռազմական գործողությունների հետևանքով զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին:
Ժողովրդային հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ ունեցանք Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:
Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն:
Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը:
Առաջիկա օրերին լինելու ենք նաև այլ մարզերում»,–գրել է Սաղաթելյանը:

 

 

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.