Գրիգորի Լեպսը համերգի ժամանակ նետել է խոսափողը և լքել բեմը (Video)

Արտիստ Գրիգորի Լեպսը, ի պատիվ իր 60-ամյակի, մեծ համերգ է տվել Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում, սակայն երգերից մեկի կատարման ժամանակ նա նետել է բարձրախոսը և լքել բեմը, հայտնում է Fontanka-ն։

 
 

Համերգի ականատեսների վկայությամբ՝ ելույթի ժամանակ կատարողը կոնֆլիկտ է ունեցել երկրպագուների հետ, ովքեր ցանկանում էին իր հետ սելֆի անել։

Կատարման ժամանակ արտիստը կանգ է առել, գլուխը թափահարել, հանդիսատեսին մատ է ցույց տվել ու գետնին նետել խոսափողը, որից հետո գնացել է կուլիս։

 

Ավելի ուշ արտիստը խոստովանել է, որ համերգի ժամանակ իրեն վատ է զգացել։

 

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.