Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղ Իրանի քաղաքացիների «ապօրինի ներթափանցման» մասին եւ նոտա է ուղարկել Թեհրան

Բաքուն նոտա է ուղարկել Թեհրան՝ կապված «Ադրբեջանի Ղարաբաղի շրջան Իրանի քաղաքացիների անօրինական ներթափանցման մասին տեղեկատվության հետ, այնտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներ են տեղակայված», շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, հաղորդում է «Ին»երֆաքս-Ադրբեջանը»։

«Ինչ վերաբերում է մեր տարածք Իրանի քաղաքացիների ապօրինի անցման մասին հաղորդագրություններին, ապա իրավիճակը պարզաբանելու համար համապատասխան գրություն է ուղարկվել Ադրբեջանում Իրանի դեսպանատուն»,- մեջբերում է նրա խոսքերը լրատվամիջոցը։

Հաջիզադեն ասել է, որ Բաքուն սպասում է իրանական կողմի պատասխանին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.