ՌԴ-ում ՄիԳ-31 է կործանվել

ՌԴ Պրիմորսկի երկրամասում ՄիԳ-31 կործանիչ է կործանվել. անձնակազմն ինքնանետվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայությանը հղումով։

Տեղեկությունը հաստատել են ՌԴ ՊՆ-ից։ Նախնական տվյալներով՝ դա տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով, զոհեր և ավերածություններ չկան։

«ՄիԳ-31-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո. այն ընկել է Ալեքսեևկա գյուղի մոտ գտնվող անտառում։ Անձնակազմն ինքնանետվել է»,- հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի:

Ականատեսները պատմել են, որ կործանումից առաջ օդանավը հրդեհվել է օդում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.