Pantone գույնի ինստիտուտը հայտնել է 2023-ի տարվա գույնը

Pantone Color Institute-ը (Գույնի ամերիկյան ինստիտուտը) հագեցած վարդագույնը, որը ստացել է Viva Magenta (ANTONE 18-1750 Viva Magenta) անվանումը, հռչակել է 2023 թվականի տարվա գույն:

Pantone-ի մասնագետները կարծում են, որ այս երանգն արտահայտում է «ըմբոստ ոգի»։

«Տարվա գույնը հզոր է և ոգեշնչող: Այն խրախուսում է փորձարկումներն ու ինքնարտահայտումն առանց սահմանների», - ասվում է ինստիտուտի հաղորդագրությունում:

Pantone-ը 2022 թվականի տարվա գույն էր  ճանաչել Very Peri-ն:

Pantone-ը մշակում է գունապնակներ և գունային ստանդարտներ, ինչպես նաև խորհուրդ է տալիս ապրանքանիշերին գունային լուծումների վերաբերյալ: Ինստիտուտի հետազոտողները ուսումնասիրում են, թե ինչպես է գույնը ազդում մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Ողջ տարվա ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հետևում են, թե որ երանգներն են առավել հաճախ օգտագործվում աշխարհում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.