Մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ արված «բոլտը» մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի, իսկ արված նվազագույն միջամտությունը վստահաբար վերականգնվելու է․ Տիգրան Ավինյան

Քաղաքի լուսավորման աշխատանքները կատարվել են մասնագետների կողմից, շենքերի վրա դրանք փակցնելու հետ կապված քաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից՝ մեր առաջնային պահանջը եղել է  արված նվազագույն միջամտությունը հետագայում անվնաս վերականգնելը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հրապարակի շենքերի վրա արված անցքերին, որոնք քննադատությունների մեծ ալիք էին բարձրացել։

 

«Տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումները, դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,- ասաց Ավինյանը։

 

Վերջինս ընդգծեց, որ պատմամշակութային հուշարձանների վերականգնման հետ կապված քաղաքապետարանը մեծ ծրագիր է նախատեսում գարնանը։

 

Հարցին՝ կա՞ ուսումնասիրություն, թե որքան վնաս է կրել քաղաքը լուսավորության համար արված միջամտությունների հետևանքով, Ավինյանը պատասխանեց․

«Վնաս, որպես այդպիսին, քաղաքը չի կրել, այն լուսանկարները, որոնք տարածվել են համացանցում և այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի հետ, իրականության հետ գրեթե կապ չունեն, մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ արված «բոլտը» մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի։ Լուսավորության համար իրականացվել է նվազագույն միջամտություն»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.