Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է զոքանչը ստիպել իրեն պատմաբան դառնալ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երիտասարդ տարիներին ցանկացել է լրագրող լինել։

 

«Ես ինձ պատմաբան չէի տեսնում, զոքանչս ստիպեց ինձ: Ես ուզում էի լրագրող լինել, պատրաստվում էի Ժուռնալիստիկայի ֆակուլտետին: Ապագա զոքանչս ասաց. «Չէ, դա քեզ պետք չէ, լավ պատմաբան կլինես, գնա քննություններ տուր»։ Ինչևէ, գուցե  դա էր ճիշտը»,- ասել է Բելառուսի ղեկավարը ուրբաթ օրը կայացած կրթությանը նվիրված հանդիպմանը:

 

Լուկաշենկոն հավելել է, որ երախտապարտ է զոքանչին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.