Իշխող թիմը փորձում է Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելով՝ խաղաղության հասնել, դա պատերազմի հայեցակարգն է, այդպես Երևանն էլ կարելի է հանձնել․ Անդրանիկ Թևանյան

Կուզենայի, որ իշխող խմբակցության անդամները մինչև վերջ, բաց տեքստով ասեն, թե իրենք ինչու են դեմ եղել մեր հայտարարությանը։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

 

Վերջինս նշեց, որ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների որդեգրած գաղափարների միջև կա երկու փիլսոփայական տարբերություն։

 

«Մի մոտեցումն այն է, որ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու գնով հասնենք խաղաղության, ինչը, մեր կարծիքով, ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հայեցակարգ է, որովհետև այդպես կարելի է նաև Երևանն էլ հանձնել։ Մյուս մոտեցումն այն է, որ մենք իրական խաղաղության պետք է ձգտենք մեր անվտանգային կարմիր գծերը պահելով, դրանով իսկ մեսիջ տալով և՛ մեր թշնամիներին, և՛ մեր բարեկամներին, որ մենք պատրաստ ենք լինելու մինչև վերջ պաշտպանել մեր պետության և մեր ժողովրդի շահերը։ Սրանք են մեր փիլիսոփայական տարբերությունները, որ ունենք իշխանության հետ»,- ասաց Թևանյանը։

 

Պատգամավորը ընդգծեց այն հանգամանքը, որ ցավալի է Հայաստանի խորհրդարանում ունենալ այսպիսի գաղափարական ռադիկալ հակադրություն։ «Ցավալի է, որովհետև ՀՀ-ն ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում, Ղարաբաղյան շարժման արժեքները դրված են Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքում, եթե ոտնահարում ենք այդ արժեքները և դրանով ենք փորձում հասնել խաղաղության, ապա դա շատ վտանգավոր ճանապարհ է, վերջին երկու տարվա փորձը դա է ցույց տալիս»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.