Ֆրանսիայի արտաքին գործերի հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ բողոքի նոտա հղելու հայանպաստ բանաձևի համար

Ադրբեջանում Ֆրանսիայի արտաքին գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

 
 
 

Դեսպան բողոքի նոտա են հղել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի կապակցությամբ։ 

 
 

«Բանաձևի վերաբերյալ լսումներին Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի հայտարարությունները հստակ ցույց տվեցին, որ այս բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, և որ այս երկիրը չի կարող արդար և չեզոք միջնորդի դերում հանդես գալ»,- բողքել են Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները։

 
 

Ժուլիեն Լը Լանը, սակայն, Ադրբեջանի ԱԳՆ-ում վստահեցրել է, որ կառավարությունը սատարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.