Բայդենի առաջ քաշած նախապայմաններն անընդունելի են. Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Սակայն, ըստ նրա, դրանց մեկնարկի համար նախապայմանները, որոնց մասին նախօրեին խոսել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անընդունելի են։ 

Պեսկովը հավելել է, որ ռազմական գործողությունն Ուկրաինայում շարունակվելու է, գրում է kommersant.ru-ն։

Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է բանակցություններ սկսել Վլադիմիր Պուտինի հետ այն բանից հետո, երբ Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցվի։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահն ասել է, որ առաջիկայում Պուտինի հետ շփումներ չի ծրագրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.