Աշխարհում ամենաթանկարժեք դեղամիջոցի մեկ դեղաչափն արժե 3,5 մլն դոլար

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել է Hemgenix դեղամիջոցը, որը ոչ միայն հեմոֆիլիայի գենային թերապիայի առաջին դեղամիջոցն է, այլև պատմության մեջ ամենաթանկ դեղամիջոցը, գրում է Oddity Central-ը:

Hemgenix-ի մեկ դեղաչափն արժե 3,5 մլն դոլար:

Հեմոֆիլիան ժառանգական արյունահոսության խանգարում է, որն առաջացնում է արյան մակարդման գործոնի անբավարարություն: Առաջացնում է ծանր և հաճախակի արյունահոսություն։

Այժմ ԱՄՆ-ում հեմոֆիլիայով հիվանդները բուժվում են հատուկ սպիտակուցի թանկարժեք ներերակային ներարկումներով։ Այն նպաստում է արյան մակարդմանը և կանխում արյունահոսությունը:

Փենսիլվանիայում գտնվող CSL Behring դեղագործական ընկերությունը FDA-ի հաստատումից անմիջապես հետո հայտարարել է դեղամիջոցի 3,5 միլիոն դոլար արժեքի մասին՝ ասելով, որ դեղը, ի վերջո, կնվազեցնի առողջապահական ծախսերը:

Այսպիսով, CSL Behring-ի դեղամիջոցը գերազանցել է Novartis-ի՝ ՝ ողնաշարի մկանային ատրոֆիայի բուժման համար Zolgensma գենային թերապիայի գնային ռեկորդը: Այս դեղամիջոցի մեկ դեղաչափի արժեքը մոտ 2 միլիոն դոլար է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.