Զելենսկին Մասկին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի գործարար Իլոն Մասկին հրավիրել է այցելել երկիրև միայն դրանից հետո առաջարկել, թե ինչպես վերջ տալ ընթացող հակամարտությունը, գրում է rbc.ru-ն:

«Եկեք Ուկրաինա և դրանից հետո Դուք մեզ կասեք, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին, ով է այն սկսել և երբ այն կարող է ավարտվել»,- ասել է Զելենսկին՝ ելույթ ունենալով The New York Times-ի կողմից կազմակերպված ֆորումում:

Այսպես Զելենսկին պատասխանել է լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Մասկի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայում հակամարտությունը կլուծվի Ղրիմը Ռուսաստանի մաս պահելով, և որ Մոսկվան կկարողանա հասնել Ուկրաինայի չեզոք կարգավիճակին։

Մասկը հակամարտության կարգավորման այս տարբերակն առաջարկել էր հոկտեմբերի սկզբին։

«Մեծ հավանականությամբ, ի վերջո, սա կլինի արդյունքը։ Հարցը միայն այն է, թե մինչ այդ քանի մարդ կզոհվի»,- գրել էր նա Twitter-ում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.