ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ է ընտրվել Բելառուսի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը

ՀԱՊԿ-ում Բելառուսի մշտական և լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը ռոտացիոն կարգով ընտրվել է Կազմակերպության մշտական խորհրդի նախագահ։ Այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

 

«Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհրդի նիստը։2022-2023 թվականներին ՀԱՊԿ-ում նախագահությունը Հայաստանի Հանրապետությունից Բելառուսի Հանրապետությանը անցնելու կապակցությամբ ռոտացիոն կարգով Մշտական խորհրդի նախագահ է ընտրվել ՀԱՊԿ-ում Բելառուսի մշտական և լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Գրինևիչը։ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը նրան է հանձնել ՀԱՊԿ Մշտական խորհրդի որոշումը խորհրդանշող փայտե մուրճը»,- հայտնել է Զայնետդինովը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.