Ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղն առաջին անգամ կին մրցավար է սպասարկելու

Ֆրանսիացի Ստեֆանի Ֆրապարրը նշանակվել է աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Գերմանիա-Կոստա Ռիկա հանդիպման գլխավոր մրցավար։ Նա կդառնա պատմության մեջ առաջին կինը, որը կաշխատի աշխարհի առաջնությունում որպես գլխավոր մրցավար։

 

Ֆրապարրն արդեն իսկ փորձ ունի աշխարհի ընթացիկ առաջնությունում: Նա չորրորդ մրցավարն էր Լեհաստանի և Մեքսիկայի հավաքականների միջև խմբային փուլի առաջին տուրի խաղում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.