AS. Իսպանական գահի ժառանգորդը սիրահարվել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին

Իսպանական գահի ժառանգորդը սիրահարված է «Բարսելոնայի» կիսապաշտպանին։

 

AS-ի տեղեկացմամբ՝ արքայադուստր Լեոնորը, որը Ֆիլիպ VI թագավորի ավագ դուստրն է, ուժգին զգացմունքներ է տածում Գավիի նկատմամբ․ նա իր հետ դպրոց է տանում թղթապանակ, որում ֆուտբոլիստի նկարներն եմ փակցված։

 

Իսպանիայի թագավորը ներկայումս Դոհայում է, որտեղ աջակցում է իր ազգային թիմին։ Նա Կոստա-Ռիկայի դեմ խաղից հետո (7-0) մտել է հավաքականի հանդերձարան, որ շնորհավորի հաղթանակի առթիվ։

 

Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը իր ստորագրությամբ փոքր չափսի մարզաշապիկ է հանձնել թագավորին։ Կարծիք կա, որ նվերը նրա դստեր համար է։

17-ամյա Լեոնորը իսպանական գահի ժառանգն է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.