Ընտանիքը տղամարդն է, կինը և երեխաները. Կանադայում ՌԴ դեսպանն ԱԳՆ է կանչվել ԼԳԲՏ համայնքի դեմ թվիթերյան հրապարակումների համար

Կանադայի ԱԳՆ-ն կանչել է Օտտավայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Ստեպանովին։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է դեսպանը։

Պատճառը ՌԴ-ում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի վերաբերյալ դեսպանատան թվիթերն էին։

Նոյեմբերի 25-ին Կանադայում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ում անդրադարձել է օրենքի ընդունմանը.«Այս ամենն ընտանիքի մասին է: Ընտանիքը տղամարդ է, կին և երեխաներ»։

Գրառումը քննադատել է Կանադայի սպորտի նախարար Պասկալ Սեն Օնժը, որը բացահայտ լեսբուհի է։ Նախարարի քննադատությանն ի պատասխան Ռուսաստանի դեսպանությունը հրապարակել է կայսր Նիկոլայ Երկրորդի ընտանիքի հետ լուսանկարը՝ նախարարին առաջարկելով «ուսումնասիրել և բացատրել», թե ինչպես է նա «հայտնվել այս աշխարհում»։

Ավելի ուշ ՌԴ դեսպանատունը հրապարակել է 12 կետից բաղկացած պարզաբանում՝ բացատրելով Ռուսաստանում ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքի ընդունման պատճառները։

«Կանադան և մի շարք այլ պետություններ, որոնք պաշտպանում են նեոլիբերալ օրակարգը, միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը՝ շփոթելով անհատական սեռական նախապատվությունների և մարդու համընդհանուր իրավունքների հասկացությունները», - նշում է ռուսական ներկայացուցչությունը գրառումներից մեկում։

Նոյեմբերի 24-ին Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, մանկապղծության քարոզչությունը և սեռափոխությունը։ Այն փոփոխում է մի շարք դաշնային օրենքներ և Վարչական իրավախախտումների օրենսգիրք (դրանց համար պատիժ սահմանելու առումով):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.