Նոր Խարբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Ըստ նախնական տվյալների կա մեկ տուժած։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.