Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
ՆԱՏՕ-ն կարող է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժեր ներգրավել արևելքում. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքի ռազմական հրամանատարությունը կարող է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժեր ներգրավել արևելյան թևում։
«Բարձր ռազմական հրամանատարությունը կարող է անհրաժեշտության դեպքում էլ ավելի շատ ուժեր ներգրավել»,- ասել է նա Ռումինիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման առաջին օրվանից հետո։
Սթոլթենբերգն ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն բոլոր դաշնակիցներին պաշտպանելու ծրագրեր ունի»։ «Այժմ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո արևելյան թևում կա 40 հազար մարդ, զգալի օդային և ծովային ուժեր»,- պարզաբանել է գլխավոր քարտուղարը։