Կալինինգրադի բնակիչը սնունդ է պատրաստել Անմար կրակի վրա

Կալինինգրադում տեղի բնակիչն Անմար կրակի վրա սնունդ է պատրաստել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչության մամուլի ծառայությունը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:

Ինչպես գրում է news.ru-ն, տղամարդուն կարող է սպառնալ մինչև երեք ամսվա կալանք։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ի առավոտյան Կալինինգրադի 1200 գվարդիականների հուշահամալիրում։ Տղամարդը սնունդ է պատրաստել Անմար կրակի վրա՝ գտնվելով հսկողության տեսախցիկի օբյեկտիվում։

Շուտով քննիչները պարզել են նրա ինքնությունը և բերման ենթարկել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.