Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչ յուրահատուկ արտահայտություն է Բեն Աֆլեքը փորագրել նշանադրության մատանու վրա

Ամերիկյան երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է, թե ինչ է ամուսինը՝ դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, գրել նշանադրության մատանու վրա:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը կանաչ ադամանդով մատանու մասին է, որի վրա, ըստ Լոպեսի, փորագրված է.«Չեմ գնալու ոչ մի տեղ»:

53-ամյա աստղի խոսքով՝ սիրելին իրենց վերամիավորումից հետո հաճախ է կրկնել այդ արտահայտությունը:

«Այդպես նա ստորագրում էր իր նամակները, երբ մենք նորից սկսեցինք շփվել... Մի անհանգստացիր, ես ոչ մի տեղ չեմ գնալու», - ասել է Լոպեսը։ 

Լոպեսն ընդգծել է, որ «օրհնված է», որ ինքը և դերասանը նորից սկսել են իրենց սիրավեպը 2004 թվականին ցավալի բաժանումից հետո:

«Դա իմ կյանքի ամենամեծ ցավն էր... բայց հիմա՝ 20 տարի անց, այն իսկապես երջանիկ ավարտ ունի», - ասել է նա։

 

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.