Հռոմի պապն ասել է, որ Ուկրաինայում ամենադաժանը չեչեններն են, բուրյաթները. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է

Վատիկանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, այցելել է Վատիկանի ԱԳՆ ղեկավարությանը։ Դեսպանի խոսքով՝ ինքը խիստ բողոք է հայտնել՝ կապված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունների առնչությա։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նախօրեին ասել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությանը մասնակցող ռուսական զորքերի ամենադաժան ներկայացուցիչները չեչեններն են, բուրյաթները և այլ մարդիկ, որոնք չեն հետևում «ռուսական ավանդույթին»։

 

«Ես վրդովմունք հայտնեցի նման ակնարկների կապակցությամբ և նշեցի, որ ոչինչ չի կարող սասանել բազմազգ ռուս ժողովրդի համախմբվածությունն ու միասնությունը», - ասել է Ավդեևը:

Նշենք, որ America ամսագրին տված հարցազրույցում Հռոմի պապն ուկրաինացիներին անվանել է «նահատակություն» ընդունած ազգ։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի խոսքով՝ ինքը շատ տեղեկություններ ունի Ուկրաինա ուղարկվող ռուսական զորքերի իրագործած դաժանությունների մասին։

«Որպես կանոն, ամենադաժանը, թերևս, նրանք են, ովքեր Ռուսաստանից են, բայց չեն հետևում ռուսական ավանդույթին, օրինակ՝ չեչենները, բուրյաթները և այլն»,- ասել էր պոնտիֆիկոսը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.