Եվրոպոլը չեզոքացրել է կոկաինի «սուպերկարտել»

Ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների «սուպերկարտելի» վերացման մասին. ըստ իրավապահների՝ կարտելը վերահսկում էր դեպի Եվրոպա կոկաինի բոլոր բեռնափոխադրումների մոտ մեկ երրորդը, գրում է bbc.com-ը։

ԵՄ ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) տվյալներով՝ «Անապատի լույս» գործողության շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 49 մարդ՝ եվրոպական վեց երկրից: Նրանց թվում կա մեկ բրիտանացի քաղաքացի՝ հենց նա է կասկածվում ամբողջ գործողությունը ղեկավարելու համար։

Երկու տարվա հետաքննության ընթացքում միայն այս գործով ոստիկանությունը առգրավել է ավելի քան 30 տոննա թմրանյութ (30 000 կգ), հայտնում է Եվրոպոլը։

Ոստիկանական գործակալությունը ընդգծում է, որ «Անապատի լույս» գործողությունը միանգամից հինգ երկրների՝ Բելգիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ֆրանսիայի իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունք է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.