Երևանում Niva-ն «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել դեպի ձորակը․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել դեպի ձորակը։ Ու ավտոմեքենան անվտանգ տարածք դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

 


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

 

Փրկարարներն էլ ավտոմեքենայի վարորդ Արմեն Առաքելյանի և ուղևոր Արմեն Ապրեսյանի օգնությամբ, պարեկների գլխավորությամբ, ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ վայր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.