Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ 47-ամյա վարորդը VAZ 2106-ով բախվել է կայանված Mercedes-ին․ 26-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Անուշավան Խ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի վերջնամասում բախվել է Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Քաջիկ Ս․-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային։ 

 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անուշավան Խ․-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի  քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Միրզոյանի գլխավորությամբ։

Մինչ վթարի վայրի տեղազննություն էր կատարում քննիչը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվում, որ ժամը 23։00-ի սահմաններում վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.