Քիմ Քարդաշյանը հրաժարվել է խզել կապը Balenciaga-ի հետ՝ չնայած, որ բրենդը սկանդալում է հայտնվել երեխաների մասնակցությամբ ԲԴՍՄ թեմատիկայով գովազդային արշավի պատճառով (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրաժարվել է խզել կապը հեղինակավոր Balenciaga նորաձևության տան հետ՝ չնայած, որ ֆրանսիական բրենդը վիճահարույց իրավիճակում է հայտնվել  երեխաների մասնակցությամբ ԲԴՍՄ թեմատիկայով իրերով գովազդային նկարահանման պատճառով:

Քարդաշյանը, որը տարիներ շարունակ բիզնես կապեր ունի ընկերության հետ, այս թեմայի շուրջ խոսել է օրեր անց այն բանից հետո, երբ Balenciaga-ն արդեն ներողություն էր խնդրել սկանդալի համար։

42-ամյա հեռուստաաստղի խոսքով՝ թեև ինքը «ցնցվել է» և «զզվել»՝ տեսնելով վիճահարույց լուսանկարները, այնուամենայնիվ նախընտրել է խոսել ընկերության ղեկավարների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է դա եղել:

The latest: Kim Kardashian, 42, has issued a statement in the wake of a controversy involving the fashion house Balenciaga , who she's been in business with for years, after the company was linked to a fashion shoot placing children alongside BDSM-themed items. Pictured earlier this month in LA

«Վերջին մի քանի օրերի ընթացքում ես լուռ էի, ոչ թե այն պատճառով, որ ցնցված և զայրացած չեմ եղել Balenciaga-ի վերջին արշավից, այլ որովհետև ես ցանկանում էի հնարավորություն ունենալ խոսելու նրանց թիմի հետ՝ ինքս հասկանալու համար, թե ինչպես դա կարող էր տեղի ունենալ», - Instagram-ի իր էջում արված հայտարարության մեջ ասել է նա:

«Որպես չորս երեխաների մայր՝ ես ցնցված եմ այդ անհանգստացնող պատկերներից։ Երեխաների անվտանգությանը պետք է բարձր հարգանքով վերաբերվել, և դրա դեմ ցանկացած բան պետք է տեղ չունենա մեր հասարակության մեջ», - շարունակել է Քարդաշյանը:

Kardashian posed for a new Balenciaga campaign in September, pictured above

Այնուամենայնիվ, Քարդաշյանն ասել է, որ իրեն բավարարել է, թե ինչպես է ընկերությունը արձագանքել սկանդալին։

«Ես բարձր եմ գնահատում Balenciaga-ի կողմից արշավի հեռացումը և ներողությունը։ Նրանց հետ խոսելիս կարծում եմ, որ նրանք հասկանում են խնդրի լրջությունը և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, որպեսզի դա այլևս չկրկնվի»,- հավելել էր հեռուստաատղը։

Լրացուցիչ գրառման մեջ, ինչպես Instagram-ում, այնպես էլ Twitter-ում, Քարդաշյանն ասել է, որ վերանայում է իր հարաբերությունները նորաձևության ապրանքանիշի հետ, բայց դեռևս շատ հստակ որոշումներ չունի:

Fashion brand Balenciaga is suing the producers of an ad campaign that many believe translates to child pornography, with a child holding a teddy bear dressed in a BDSM outfit

«Ինչ վերաբերում է Balenciaga-ի հետ իմ ապագային, ես այժմ վերագնահատում եմ իմ հարաբերությունները ապրանքանիշի հետ՝ հիմնվելով այն բանի վրա, որ նրանք պատրաստ են պատասխանատվություն կրել մի բանի համար, որը երբեք չպետք է տեղի ունենար, և այն գործողությունները, որոնք ես ակնկալում եմ, որ նրանք կատարեն երեխաներին պաշտպանելու համար», - նշել է նա:

Balenciaga, which is popular with A-list celebrities including the likes of Kim Kardashian - has deleted two shocking images showing two young girls holding a teddy bear in bondage style gear on the gift shop section of its website

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.