Գլխավոր դատախազության ավտոմեքենան ընթացել է գլխավոր ճանապարհով՝ թույլատրելիից ցածր արագությամբ․ դատախազության պարզաբանումը

Գլխավոր դատախազության ավտոմեքենան ընթացել է գլխավոր ճանապարհով՝ թույլատրելիից ցածր արագությամբ։ Ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը․

 

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,

 

Տեղեկացնեմ, որ Գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին:

 

 Տուժածներ չկան»,-գրել է Մարտիրոսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.