34-ամյա Լևանդովսկին առաջին գոլը խփեց աշխարհի առաջնություններում ու արտասվեց

Ռոբերտ Լևանդովսկին կարիերայում առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ աշխարհի առաջնությունում։

Լեհաստանի հավաքականի 34-ամյա հարձակվողն աչքի ընկավ ԱԱ-2022-ի երկրորդ տուրի Սաուդյան Արաբիայի դեմ խաղի 82-րդ րոպեին։ Գոլը տոնելիս ֆուտբոլիստն արտասվեց։

 
 

Լեհերն այս խաղում հաղթեցին 2-0 հաշվով։

Առաջին գոլը հեղինակել էր Պետրու Զելինսկին՝ Լևանդովսկու փոխանցումից հետո։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.