Ռոնալդուն պատմել է հոր կորստից հետո կյանքի վատագույն պահի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում  պատմել է կյանքի վատագույն պահի մասին՝ նշելով, որ դա նորածին որդու մահն էր:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռոնալդուն և նրա քաղաքացիական կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նորածին տղայի մահվան մասին հայտնել էին ապրիլի 18-ին ՝ մանրամասնելով, որ զույգ աղջիկը՝ Բելլան, ողջ է:

Cristiano Ronaldo became emotional as he discussed the death of his newborn son in April

«Հավանաբար դա իմ կյանքի ամենավատ պահն էր հորս մահից հետո: Երբ երեխա ես ունենում, սպասում ես, որ ամեն ինչ նորմալ կլինի, իսկ երբ խնդիր է լինում՝ դժվար է։ Ես և Ջիոն (Ջորջինան) դժվար պահեր ունեցանք։ Շատ ու շատ դժվար էր հասկանալ, թե ինչ է կատարվում իմ կյանքի այդ շրջանում։ Ֆուտբոլը չի դադարում, մենք բազմաթիվ մրցումներ ենք անցկացրել։ Երևի դա իմ կյանքի ամենադժվար պահն էր», - ասել է Ռոնալդուն:

Ronaldo and partner Georgina Rodriguez tragically revealed their newborn son had died during birth on April 13, and three months later his twin daughter was also hospitalised

Ռոնալդուն ավելացրել է, որ որդու աճյունամոխիրը պահում է 2005 թվականին մահացած հոր աճյունամոխրի մոտ, իր տան տարածքի մատուռում:

«Ես անընդհատ խոսում եմ նրանց հետ, և նրանք իմ կողքին են: Գիտեք՝ նրանք ինձ օգնում են ավելի լավ մարդ, ավելի լավ հայր լինել: Եվ դա մի բան է, որով ես իսկապես հպարտ եմ… այն ուղերձով, որ նրանք ուղարկում են ինձ, հատկապես որդիս», - ավելացրել է նա:

Ronaldo revealed he keeps his son's ashes close to his father's in a chapel at his home

Ռոնալդուն հուզվել է ողբերգության մասին խոսելու ընթացքում և հավելել, թե ինչպես է լացել իր ավագ երեխայի՝ Կրիշտիանու կրտսերի հետ, երբ մյուս երեխաներին հայտնել է նորածնի մահվան լուրը:

Ronaldo (left) believes the grief of losing his son has brought the whole family closer together

«Երեխաները սկսեցին հարցնել՝ որտե՞ղ է մյուս երեխան, որտե՞ղ է մյուս երեխան», - պատմել է Ռոնալդուն:

Happy family: Georgina shares daughter Alana, three, with Ronaldo, and the Manchester United star also has son Cristiano Jr., 11, and twins Eva and Mateo, four

 
 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.