Արաբկիրում հայտնաբերվել է հյուրանոցային համալիրներից մեկի նախկին տնօրենի դին․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։ 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։  Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են  մահացածին պատկանող  ավտոմեքենան։ 

 

Մահացածը հյուրանոցային համալիրներից մեկի նախկին տնօրենն էր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.