Արփի լճի տարածքում «շրջիկ» արջ է հայտնվել․ Aravot.am

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարկի տարածքում  այս տարվա աշնանը երկու արջի են ֆիքսել․ մեկն այսպես  ասածի «շրջիկ» է։

 

Այն, ըստ Մուշեղ Մուրադյանի, շրջում է ուղեկալներում, գնում է Վրաստան, այնուհետ վերադառնում « Արփի լիճ ազգային պարկի» տարածք, երբեմն նաև Թուրքիա է այցելում։ Այն գորշ արջ է, որը հայտնվել է տարածքում ու սկսել է սնվել վարսակով։

 

Մուշեղ Մուրադյանի  ասելով, այդ տեղանքի բնակավայրերի ցանքատարածություններում վարսակը գերակշիռ մաս է կազմում, իսկ  վարսակն արջի համար հյութալի է, ախորժալի։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.