Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են ՊՆ-ից։

 

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.