Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 

 

Այդ օրը, ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել; 

 

Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։

 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.