Երբ դպրոցը ավարտեցի, 16 տարեկան էի, 2 տարի հասունացա, մեծացա, նոր գնացի բանակ․ Հովիկ Աղազարյանը զորակոչային տարիքի խնդիրների մասին

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը։

 

Նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

 

«Կրթական 12-ամյա համակարգը, որքան գիտեմ, եկել է եվրոպական երկրներից և ես անկեղծորեն չգիտեմ՝ այնտեղ զորահավաքների գործընթացն ինչպես է իրականացնում։ Երբ ես շրջանավարտ էի և դպրոցը ավարտեցի, 16 տարեկան էի, 2 տարի հասունացա, մեծացա նոր գնացի բանակ։ Հիմա երիտասարդները դպրոցն ավարտում են գնում են բանակ։ Ճիշտ է երիտասարդը 18 տարեկան է, բայց ինքը շրջանավարտ է, կենսաբանորեն 18 տարեկան է, բայց  հոգեբանորեն և սոցիալապես ընդամենը շրջանավարտ է»,- ասաց Աղազարյանը։

 

Նա հարց ուղղեց իր գործընկերներին, թե ինչպես է այս գործընթացը կազմակերպվում եվրոպական երկրներում։

«Եթե Եվրոպայում այդ ձևով չէ, ինչու՞ ենք մենք այդ ճանապահով գնում»,- նշեց նա։

Անդրադառնալով Աղազարյանի հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիտարկում արեց, որ եվրոպական երկրներում չկա պարտադիր զինվորական ծառայություն և ծառայությունը իրականացվում է պայմանագրային սկզբունքով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.