Բորիս Բախշիյանի գործով իմ փաստարկները եղել են բացառապես իրավական, նույնը պնդում եմ հիմա․ Գևորգ Բաղդասարյան

Դատավոր Բորիս Բախշիյանի գործով իմ փաստարկները եղել են բացառապես իրավական, նույնը պնդում եմ հիմա։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։
Հարցին,թե «Մարտի 1»–ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Բորիս Բախշիյանի գործով իր պնդումներին հակառակ լուծումներ են տրվել դատարաններում, Գևորգ Բաղդասարյանն ասաց․ «Երկու գործով էլ ինչպես պնդել եմ այն ժամանակ, նույնն էլ պնդում եմ հիմա։  Բորիս Բախշիյանը նոր չի ազատ արձակվել, ձեր հարցադրումների մի մասն իրականությանը չի համապատասխանում։ Իմ փաստարկները եղել են իրավական, արդարացման դատավճիռ է կայացվել, դատավճիռը կստացվի, իրավասու պաշտոնատար անձինք կքննարկեն՝ բողոք ներկայացնեն, թե ոչ»։

Հարցին, թե քանի դեռ մեկ ամիսը չի բոլորել` չե՞ն որոշել, Գևորգ Բաղդասարյանն ասաց․ «Դատական ակտը չի ստացվել, մենք չգիտենք դեռ, թե դատավճռում ի՞նչ է գրված։ Իսկ իմ փաստարկները եղել են բացառապես իրավական, եթե ձեր, կամ այլ իրավաբանների կողմից, կամ մամուլում եղած փաստարկները չեն համընկնում իմ փաստարկներին, դա չի նշանակում, որ իրենց փաստարկներն իրավական են, իմը՝ ոչ։  Հակառակը, այդ փաստարկներն են եղել ոչ իրավական, ձեր հարցադրման մեջ էլ կան, որ Բորիս Բախշիյանը կալանավորվեց այն բանից հետո, երբ․․․ դրանք փաստարկ չեն, եթե իրադարձությունների հաջորդականությունն է, դրանից առաջ ուրիշ իրադարձություններ էլ են եղել»։

 

Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ հարցը երկար է քննարկվել, չի պատրաստվում նորից իր դիրքորոշումները ներկայացնել, դրանք հրապարակված են, և կարող են նայել․ «Դրանք հաստատ իրավական են»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.