Զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում, զոհերի ընտանիքները տեղեկացված են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչու սեպտեմբերի 14-15-ի զոհերի անունները չեն հրապարակվում։
Փաշինյանի խոսքով՝ դա արվում է հնարավոր անճշտություններից խուսափելու համար՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը։

«Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակելը, դա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է և անունները հրապարակվում են այնտեղ։ Մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը։ Բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև բնականաբար նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ դեռևս կան մարմիններ, որոնք պետք է նույնականացվեն։

«Ցավոք, 44-օրյայի ժամանակ դեպքեր են եղել, որ սխալ անուններ են հրապարակվել, դրանից խուսափելու համար, ճիշտ է օրենքով գործող մեխանիզմով հրապարակվելը»,–ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.