Զիջել-չզիջելը շատ հարաբերական բաներ են․ Ո՞վ պիտի ինձ անվանի դավաճան․ ով համարում է, որ հրաժարվում ենք «ծովից ծով Հայաստանի» գաղափարից․ Փաշինյան

«Փորձեմ հնարավորինս պարզ ներկայացնել իմ բառամթերքի հիմքերը», - Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու պայմանների և հնարավոր զիջումների մասին խոսելիս ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Զիջել-չզիջելը շատ հարաբերական բաներ են։ Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Ինչու՞ եմ ասում՝ 29 800 քառակուսի կիլոմետր է, որովհետև ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Հիմա այս արձանագրումից հետո ինչու՞ պիտի, օրինակ, որևէ մեկը ինձ անվանի դավաճան և ո՞վ է այդ որևէ մեկը․ նա, ով համարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրականում 300 000 քառակուսի կիլոմետր է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 000 քառակուսի կիլոմետրի։ Գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է, օրինակ, ծովից ծով Հայաստանի գաղափարից և, հետևաբար, դա դավաճանություն է», - ասաց Փաշինյանը, ապա ներկայացրեց իր պատկերացրած չափանիշները։

«Խաղաղության պայմանագրի» հիմքում, նրա խոսքով, պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

 
 

«Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Սա մի կոմպոնենտն է խաղաղության պայմանագրի», - նշեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.