ՀՀ նախկին երեք նախագահները հրաժարվել են բանակցային գործընթացի մասին տեղեկանալ․ Նիկոլ Փաշինյան

Թյուրիմացություն է այն կարծիքը, որ բանակցային գործընթացի մասին միայն նեղ շրջանակում են տեղյակ։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի մասին տեղեկացված են բավականին լայն շրջանակներ, այդ թվում նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, Արցախի իշխանությունները։

 

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկու խմբակցությունների լիդերներն են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը»,- նշեց Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.