Opel-ը Տառերի պուրակի մոտ մի քանի պտույտ գլորվել է և հայտնվել դաշտում. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Opel Astra  մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Տառերի պուրակի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

 
 
 

Վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.