Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին ներկա է գտնվել Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում մատուցված պատարագին։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։

 

Նախարարը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Դերդերյանի հետ։

 

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներկա իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցեր։

 

Դավիթ Բաբայանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու կարևորագույն դերակատարությունը պետականաշինության և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում։

No description available.

No description available.

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.