Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է 10 քաղաքացի. ԱՆ

Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

 

Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և գլխիվայր շրջվել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.